Լրահոս
Միջազգային
12:34
15.01.26
362

Եվրոպացի զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ Թրամփի հայտարարությունների ֆոնին

Img default alt hy

Եվրոպական երկրների առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կղզին Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին, հայտնում է Bild-ը։

Հրատարակության տվյալներով՝ անցած գիշեր Դանիայի բանակի Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում։

Ինքնաթիռում եղել են դանիացի զինվորականներ և Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Գրեթե միաժամանակ դանիական ևս մեկ Hercules վայրէջք է կատարել կղզու արևմուտքում գտնվող Կանգերլուսուակ օդանավակայանում։