Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:30
15.05.23
193

Եվրամիությունը հույս ունի` Հայաստանն ու Ադրբեջանը հետ կքաշեն զորքերն ու կսկսեն զատել և գծել սահմանը

Հայաստանի փոխարտգործնախար Պարույր Հովհաննիսյանը դժվարանում է ասել, թե ինչ նկատի ունի Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը իր այն հայտարարությամբ, թե սահմանային տարածքներում մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ու դրանք ևս պետք է հետ քաշվեն: 

Դեսպան Անդրեա Վիկտորինը հստակ չգիտի, թե կոնկրետ որտեղ են տեղակայված այդ զորքերը, բայց վստահ է, որ Հայաստանի ու Ադբեջանի սահմանները կգծվեն, երբ երկու կողմերը իրենց զորքերը հետ քաշեն: