Լրահոս
Սպորտ
21:45
06.05.23
203

Եթե սուլեք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ո՞ւմ կծափահարեք․ Ռոնալդինյոն՝ Մեսսիի մասին

Img default alt hy

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որին ֆրանսիացի երկրպագուները վերջերս սուլում էին։

«Ես երբեք չեմ հասկանա Լեո Մեսսիի հասցեին սուլոցներն ու վիրավորանքները։ Եթե դու սուլես աշխարհի լավագույն խաղացողին, ո՞ւմ կծափահարես»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Barça Buzz-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին լքել է փարիզյան ակումբի ճաբարը՝ առանց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի թույլտվության՝ Լիգա 1-ում «Լորիենից» պարտվելուց հետո (1:3): Արդյունքում ՊՍԺ-ն երկու շաբաթով հեռացրել է Մեսսիին մարզումներից։

Երեկ արգենտինացի հարձակվողը հրապարակավ ներողություն է խնդրել գործընկերներից և թիմի անդամներից։