Լրահոս
Քաղաքական
21:45
31.01.25
219

Եթե Քոչարյանը Մեղրին տալիս էր, ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում. միֆը կպայթեցնի Քի Վեսթի փաստաթուղթը

«Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի, եթե հրապարակվի Քի Վեսթում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցված փաստաթուղթը: Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակը այսպես է արձագանքել «Ազատություն» ռադիոկայանի աղմուկ հանած ռեպորտաժին, որի հիմնական ասելիքն այն է, թե Քոչարյանը հայր Ալիևի հետ քննարկել է Մեղրին Արցախի հետ փոխանակելու հնարավորությունը: «Հիմա որտե՞ղ է Մեղին և որտե՞ղ է Արցախը: Որ տալիս ես՝ թուրքերը լավ էլ վերցնում են, լավ տվող է պետք»,- «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ հասկացնելով, թե ում օրոք հայաթափվեց Արցախը՝ իր 5 հազարամյա հայկական պատմության մեջ առաջին անգամ: