Լրահոս
Քաղաքական
18:45
07.02.26
466

Եթե կառավարությունը դու ես, ինչպես դու ես ասել, ապա բոլոր բացթողումների և կոռուպցիայի պատասխանատուն դու ես. Նարեկ Մանթաշյանը՝ Փաշինյանին

Img default alt hy

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարությունը ես եմ…

Ամիսներ առաջ այս մտքի գոհարը արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, այո այն նույնը, ով ասում էր, որ կա 3 միլիոն վարչապետ և որ նրանցից յուրաքանչյուրը տերն ու որոշիչն է այս երկրի:

Սա աննորմալ մի տրանսֆորմացիա է, երբ ժողովրդին հուսահատություն տարածելով՝ խաբում ես հրեշների գոյության մասին, իսկ իշխանություն զավթելուց անմիջապես հետո՝ վերածվում հրեշի:

Բայց նիկոլի ու իր չմարդության վերաբերյալ ասելիքի ու ասողների պակաս արդեն չկա, հետևաբար դրա մասին չէ ասելիքս, այլ .

1. Եթե կառավարությունը դու ես, ապա բոլոր բացթողումների և կոռուպցիայի պատասխանատուն դու ես՝ և միակը, և առաջինը:

2. Իշխանական օլիգարխների, կառավարության անդամների բարեկամների հետ կնքվող պետգնումները՝ հիմնականում առանց աճուրդի և մեկ անձից գնելու տրամաբանության միակ և հիմնական պատասխանատուն ևս դու ես:

3. 14-15 տարեկանից երեխաների շրջանում զենքերի և տարատեսակ կասկածելի ծագմամբ թմրանյութերի տարածման և դրանց շրջանառության միակ և հիմնական պատասխանատուն դու ես:

4. 8 Միլիարդով պետական պարտքի ավելացման և դրանով ոչ մի ենթակառուցվածքային կամ ներդրումային որևէ մի կայուն և ժամանակի համար ծառայող ծախսեր չանելու, սեփական թիմիդ անդամներին դրանով պարգևավճար բաժանելու միակ և հիմնական պատասխնատուն ևս դու ես:

Շարքը ոչ ամբողջական է ընթերցողի ժամանակը չչարաշահելու համար, ուստի պարբերաբար կլրացնեմ»: