Լրահոս
Հասարակական
17:04
17.02.22
249

Եթե չապացուցեց, ես եմ իրեն կղանք կերցնելու․ պակիստանցի երեխայի ենթադրյալ բռնության հետքերով

Img default alt hy

Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցի երեխայի նկատմամբ ենթադրյալ դաժանության մասին քրգործն ու խոսակցությունները կրկին հանրության ուշադրության կենտրոնում են։ Երեկ լրատվամիջոցներին պակիստանցի երեխայի հայազգի մայրը վստահեցրել է, որ իր երեխային մանկապարտեզում կղանք են կերցրել, թքել ականջի մեջ, ձիու պես հեծնել, պարան կապել վզին և այլն։ Մանկապարտեզի մյուս երեխաների ծնողները զայրացած են, պնդում են, որ կինը կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ այլ նպատակներ, միայն վստահ են, որ մանկապարտեզում նման բան լինել չէր կարող։

Թեմայի առնչությամբ Oragir. News-ը զրուցել է երեխաներից մեկի ծնողի՝ Զոյա Կոստանյանի հետ, ով հայտարարել է, թե բոլոր ծնողներով վաղը մամուլի ասուլիս են տալու․

«Մենք այնքան վրդովված և այնքան բարկացած ենք, որ բոլորս արդեն ոտքի ենք կանգնել, և վաղը ժամը 5-ին ասուլիս ենք տալու։ Այս հարցը պետք է արդեն փակվի, որովհետև մեր տղա երեխաների հարցն է այստեղ արդեն քննարկվում, այսինքն՝ մեր երեխաների պատիվն ա արդեն ու մեր պատիվն է, մենք կորած մարդ չենք, հիմար չենք, ամեն ինչից էլ գաղափար ունենք։ Ինքը պիտի կարողանա այդ ամենը ապացուցել, եթե չապացուցեց, ես ինքս եմ իրեն կղանք կերցնելու մանկապարտեզի բակում։ Ամեն ինչ չափ ունի։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ մենք՝ 40 ծնողներով, այդքան անուշադիր էինք, մենակ ինքը հայտնվել է, որ այդքան ուշադի՞ր է»,- վրդովված ասել է Զոյա Կոստանյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում