Լրահոս
Հասարակական
21:58
17.02.22
407

Ես սիրում եմ քեզ, Լևո՛ն․ Արոնյանի սիրելին ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

Img default alt hy

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը, շախմատիստի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Մենք ժամանակ չունեինք Վալենտինի օրը լուսանկար հրապարակելու, քանի որ մրցաշարի էինք մասնակցում։ Սակայն մենք միշտ ժամանակ ունենք սիրելու և սիրված լինելու։

Այսօր Լևոնը հաղթեց մրցաշարում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Ես սիրում եմ քեզ, Լևո՛ն, և ես շատ հպարտ եմ քեզնով։ Ես միշտ շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ ունենալու համար»։  

Լևոնն ու Անիտան այժմ բնակվում են Սենտ Լուիսում (ԱՄՆ)։

2020թ․ մարտի 31-ին ավտովթարից մահացավ Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին։

Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։

Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ շախմատիստը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։