Լրահոս
Հայաստան
13:57
17.01.22
276

Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։

«Իշխանության ներկայացուցիչները երբ լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։

Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ 

Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պարտականություն՝ իր ընտրողի առջև։ Կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»,- ասել է Վանեցյանը։

Նա ընդգծել է, որ պաշտպանում է ընդդիմադիր գործընկերներ «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշումը՝ բոյկոտելու միջազգային կառույցներում աշխատելը, մինչև սահմանափակումները չվերացվեն որոշ պատգամավորների նկատմամբ։

«Նրանց որոշումը պաշտպանում եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը և կարծում եմ, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, որպեսզի ներկայացնենք այս իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնասում են ժողովրդավարությանը, երկրի արտաքին վարկանիշին»,- ասել է Վանեցյանը: