Լրահոս
Հայաստան
18:10
18.01.22
552

Ես ազգագական կապ չունեմ Աննա Հակոբյանի հետ․ ՔՊ-ական պատգամավոր

Վերջին 2 օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում հետևյալի հետ կապված ու սա։ Ես ազգագական կապ չունեմ։ Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք, հայտարարեց ՔՊ կուսակցության նորընտիր պատգամավոր Էդգար Հակոբյանը։

Լրագրողի հարցին, թե ինչպես է հայտնվել ՔՊ-ական ցուցակում, նորընտիր պատգամավորն արձագանքեց․

«Ես բացարձակապես, նույն հաջողությամբ տվյալ էլի լուրերը շրջանառության մեջ են մտել, որ ես, ազգական լինելով, հայտնվել եմ ցուցակում։ Ցուցակում հայտնվել եմ իմ գործունեությամբ, իմ կուսակցական աշխատանքներով և մնացած ամեն ինչով»։ 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հակոբյանը պատերազմից հետո՞ է ​հայտնվել այս թիմում, սակայն նորընտիր պատգամավորն այդպես էլ չհիշեց թվականը․

«Ոչ, երկու հազար տասնքանի թվականից և ներգրավված եմ եղել տարբեր աշխատանքների մեջ։ Խմբակցության հիմնադիր անդամ չեմ, բայց շատ վաղուց անդամ եմ»։

Էդգար Հակոբյանն այն պատգամավորն է, որ երեկ Ազգային ժողովում հազիվ կարդաց երդման տեքստը։