Լրահոս
Կրթություն և գիտություն
14:46
14.09.20
86

Երթ՝ հանուն ազգային և առաջադեմ կրթության

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը սեպտեմբերի 16-ին հրավիրում է մասնակցելու «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթին։

Երթը մեկնարկելու է Մատենադարանի հարակից տարածքից՝ չորեքշաբթի օրը, 19։00-ին և անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անավան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Սիրով հրավիրում ենք Հայաստանի ապագայով մտահոգվող, ազգայինը և առաջադեմը չհակադրող, ԿԳՄՍ ոլորտներում քաոսը և վարվող քաղաքականությունը մերժող բոլոր քաղաքացիներին մասնակցել երթին։