Լրահոս
Քաղաքական
21:15
17.01.26
259

Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում է նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ. քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում է նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ: Սա հանրահայտ բանաձև է, և եթե այս բանաձևը կիրառենք Հայաստանի իրականության մեջ, ապա կտեսնենք, թե ինչքանով է Հայաստանն ազատ ու անկախ…:

Այն օրը, երբ երկրի բոլոր պաշտոնյաները` ամենավերջին հավաքարարից սկսած մինչև վարչապետ ու նախագահ կդողան դատարանի անուն լսելիս, այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին…»։