Լրահոս
Հասարակական
13:23
23.10.22
258

Երևանում Toyota RAV4-ով վթարի է ենթարկվել հայտնի հասարակական գործիչ Գագիկ Մակարյանը

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ճանապարհահատվածում բախվել են  Toyota RAV4 և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն վարել է հանրությանը հայտնի հասարակական գործիչ՝ 70-ամյա  Գագիկ Մակարյանը։