Լրահոս
Հայաստան
13:08
19.01.22
124

Երևանում ոստիկանները հայտնաբերեցին «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող  կասկածյալներին: 

Ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից  Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: 

Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: 

Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում: