Լրահոս
Հասարակական
22:44
24.10.22
180

Երևանում կատուներ խեղդող է հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

News.am-ի փոխանցմամբ՝ Երևանում տեսախցիկը ֆիքսել է կատվին խեղդող «մարդու» դաժան պահվածքը։

Տեսանյութը տարածվել է հոկտեմբերի 24-ի երեկոյան և, ըստ տեղեկությունների, նկարահանվել է այսօր՝ Երևանի կենտրոնում։ Տեսանյութում, որը տպավորվող մարդիկ ավելի լավ է չդիտեն, երիտասարդ տղամարդը կատվի ձագը ձեռքին գնում է բակով։ Քայլելիս նա մի ձեռքով խեղդում է ու անշունչ մարմինը թողնում է ճանապարհին։

Ավելորդ է ասել, որ նման վարքագիծը ակնհայտորեն վկայում է սադիստական հակումների մասին, և նման «թերմարդը» վտանգ է ներկայացնում հասարակության, առնվազն՝ երեխաների համար:

Ոստիկանությունը դեռ հրապարակայնորեն չի արձագանքել տղամարդու վտանգավոր պահվածքի մասին հաղորդագրությանը, այս հրապարակումը նույնպես ազդանշան է։