Լրահոս
Հասարակական
13:47
30.05.25
463

Երևանում հերթական անգամ ոտնձգություն է իրականցվել բժիշկների ու շտապօգնության վարորդների նկատմամբ. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանում հերթական անգամ ոտնձգություն է իրականցվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ: 

Ժամը 11:50-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 08 բրիգադի կողմից մի քանի բուժաշխատող: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել մարմնական վանսվածքներով և նրանք ծեծի են ենթարկվել Պարոնյան փողոցում՝ «Քաղցրավենիքի աշխարհ» խանութի մոտ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության վարորդ 33-ամյա Լևոն Գևորգյանը, բժիշկներ 30-ամյա Վարդան Վարդանյանը, 25-ամյա Հարություն Մկրտչյանը և վարորդ 36-ամյա Արմեն Մարտիրոսյանը: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դեպքի հանգամանքները: