Լրահոս
Հասարակական
23:00
01.06.25
292

Երևանում բախվել են բեռնատարն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

Img default alt hy

Մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան փողոցի 12/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ցոլակ Թ.-ի վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 57-ամյա Արա Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 19-ամյա Նորայր Ա.-ն, 43-ամյա Աիդա Ղ.-ն և 20-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է անցնել փողոցը ինչն էլ դարձել է վթարի պատճառը։