Լրահոս
Իրավական
12:45
22.05.25
109

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողի

Img default alt hy

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։