Լրահոս
Իրավական
23:25
09.02.23
147

Երևանի պարեկները տղամարդուն բռնել են գողության պահին

Img default alt hy

Փետրվարի 5-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Տերյան փողոցում տեղադրված սրճեփ սարքից փորձում են գողություն կատարել:

Ահազանգը փոխանցվեց տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկաններին: Արագ արձագանքի շնորհիվ պարեկները գողություն կատարելու պահին ձերբակալեցին էջմիածինցի 49-ամյա մի տղամարդու։

Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հանգամանքները քննությամբ պարզվում են: