Լրահոս
Հասարակական
20:52
22.10.22
172

Երևանի Մովսես Խորենացու անվան դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

Img default alt hy

Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:

Աշակերտները կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:

Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:

Այսօր «Արմաթ» լաբորատորաներ են գործում նաև Երևանի մի շարք այլ հիմնական դպրոցներում: