Լրահոս
Հասարակական
20:15
29.05.25
1 841

Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ «Մուրացան» մանկական հիավանդանոցում 1,7-ամյա տղա երեխան մահացել էր:
 
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ահազանգեր ստացավ, որով քաղաքացիները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ, հայտնելով նաև, որ երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը: 

Բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։