Լրահոս
Հասարակական
20:45
21.01.26
130

Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են. գնացքը մնացել էր կայարանների միջև

Img default alt hy

Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում  դադարեցվել էր գնացքների տեղաշարժը և գնացքը մնացել էր կայարանների միջեւ։

Ասլանյանի խոսքով՝ գնացքների տեղաշարժի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումով։ Ներկայումս խնդիրը լուծված է, և մետրոպոլիտենը գործում է բնականոն ռեժիմով։