Լրահոս
Հասարակական
19:23
18.01.26
172

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում բախվել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Սերյոժա Ծ․-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Գարուն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Ծ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։