Լրահոս
Տարածաշրջան
23:35
16.05.23
162

Էրդողանը վճռական ճակատամարտի է պատրաստվում. ընդդիմության հույսն ադրբեջանցի Օղանն է

Թուրքիան նորից ընտրության է պատրաստվում: 10 օր ունեն երկրորդ փուլ դուրս եկած Էրդողանն ու Քըլըչդարօղլուն առաջին փուլում հավաքած ձայներն ավելացնելու ու վերջնական հաղթանակ տանելու համար: 

Ընդդիմության առաջնորդի հույսը ծայրահեղ ազգայնական, ազգությամբ ադրբեջանցի Սինան Օղանն է, որը ստացած ձայների քանակով երրորդ տեղն էր զբաղեցրել առաջին փուլում և հիմա իր ընտրազանգվածը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա: