Լրահոս
Միջազգային
00:05
08.01.23
255

Էրդողանը Հունաստանին կոչ է արել հրաժարվել Էգեյան ծովում «հակաթուրքական» ծրագրերից

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը պետք է հրաժարվի Էգեյան ծովում «հակաթուրքական» ծրագրերից, և նշել, որ Անկարան նպատակ չունի հրթիռակոծել Աթենքը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Հունաստանը պետք է դադարի տարածաշրջանում, այդ թվում՝ Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքները ու շահերը ոտնահարելու փորձերը: Քանի դեռ մեզ չեն վնասել, մենք վնաս չենք հասցնի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Մեկնաբանելով հունական լրատվամիջոցների հաղորդագրությունները թուրքական «Թայֆուն» հրթիռների սպառնալիքի մասին՝ թուրք առաջնորդը հիշեցրել է, որ վերջին փորձարկումների ժամանակ այս մոդիֆիկացիայի հրթիռները ճշգրիտ խոցել են թիրախը 561 կիլոմետր հեռավորության վրա։