Լրահոս
Տարածաշրջան
13:48
16.05.23
97

Էրդողանին տապալելու համար Քըլըչդարօղլուին կարող է օգնել Օղանը

Թուրքիայի նախագահի ընտրության առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու ընդդիմադիր թեկնածուները Քեմալ Քըլըչդարօղլուն ու Սինան Օղանը զրուցել են միասնական ճակատով երկրորդ փուլի մասնակցելու հնարավորության մասին: Օղանի գրասենյակը դեռ չի հաստատել, որ թեկնածուն համաձայնել է միանալ Քըլըչդարօղլուին: Սպասվում է, որ Օղանը իր որոշման մասին կհայտարարի առաջիկա 2 օրվա ընթացքում: 

Նա առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 5.28 տոկոսը և Քըլըչդարօղլուն հույս ունի, որ հենց Օղանի կողմակիցները իրեն կօգնեն երկրորդ փուլում հաղթել Էրդողանին: