Լրահոս
Միջազգային
16:37
14.01.23
111

Էրդողանին «կախել են» Շվեդիայում. Թուրքիայում հիստերիա է

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են Շվեդիայում քուրդ ակտիվիստների կազմակերպած ակցիան՝ այն անվանելով ահաբեկչական պրոպագանդա:

Քրեական հայց է ներկայացվել Անկարայի դատախազություն ակցիայի կազմակերպիչների դեմ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային Շվեդիայի տված խոստումների ակնհայտ խախտում է։

2 օր առաջ քուրդ ակտիվիստները Ստոքհոլմի քաղաքապետարանի դիմաց սյունից կախել են Էրդողանի դեմքով խրտվիլակը, Թուրքիայի նախագահին անվանել «դիկտատոր»։