Լրահոս
Քաղաքական
22:25
11.10.22
163

«Էրդողանի ռեժիմի» մերկացումն անհանգստացրել է Թուրքիային. Չավուշօղլուն սպառնում է ֆրանսահայերին

«Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի լավ հարաբերություններին դեմ են որոշ սփյուռքահայեր», Թուրքիայի արտգործնախարարի՝ Ֆրանսիայում թուրք համայնքի հետ հանդիպմանն արած այս հայտարարության պատճառն, ըստ Մուրադ Փափազյանի, այն է, որ ֆրանսահայերը դեմ են ստորագրվելիք պայմանագրին:

Ի դեպ, Չավուշօղլուն այդ հանդիպմանը, հավանաբար, մոռացել է խոսել այն մասին, թե ինչպես է Ֆրանսիան հայերի համար դարձել գաղթօջախ, ու նաև մոռացել է՝ ինչպես էր ամիսներ առաջ գորշ գայլերի նշանը ցույց տալիս բողոքի ակցիա անող հայերին: