Լրահոս
Միջազգային
23:30
30.01.25
196

Էրդողանի հովանավորյալը՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ. անվավեր է հայտարարվել երկրի Սահմանադրությունը

 

Սիրիայում իշխանությունը արդեն փաստացի Ահմեդ Ալ-Շարաայի ձեռքին է: Նրան երկրի ռազմական խորհուրդը նշանակել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ: Ասադի տապալմանը մասնակցած բարձրաստիճան զինվորականների կողմից առաջին դեմք կարգվելուց անմիջապես հետո Ալ-Շարաան ցրել է խորհրդարանն ու ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը: