Լրահոս
Միջազգային
20:04
08.10.22
102

Էրդողանի «ծնկներից է ծովը». եվրոպական «քծնանք»՝ Թուրքիային

«Էրդողանի ծնկներից է ծովը: Թուրքիայի նախագահը անսանձելիության գագաթնակետին է»: Փորձագետների գնահատականներն են՝ թուրք առաջնորդի պահվածքին և հայտարարություններին, որոնք նա արել է Պրահայում եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում: Եվրոպայի քաղաքական համայնքում Էրդողանը հնչեցրել էր հայտնի սպառնալիքը, թե մի գիշեր կհարձակվի Հունաստանի և բոլոր այն երկրների վրա, որոնք կխախտեն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: