Լրահոս
Սպորտ
16:00
10.02.23
100

Եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարին

Img default alt hy

Օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղասյանը կմասնակցի Օլիմպիական խաղերի չեմպիոն Օլգա Ռիբակովայի անվան մրցաշարին: Այն կկայանա փետրվարի 18-ին: Բացի եռացատկից, մրցաշարի մասնակիցները կպայքարեն տարբեր երկարության և բարձրության վազքի ու թռիչքի մրցաձևերում:

Լևոն Աղասյանը Ռիոյի 31-րդ, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է: