Լրահոս
Միջազգային
22:00
15.05.23
199

ԵՄ-ն առաջին անգամ Պարսից ծոցի երկրների հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Img default alt hy

Եվրամիության խորհուրդը մայիսի 15-ին Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոին նշանակել է Պարսից ծոցի տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի խնդիրն է զարգացնել ավելի ամուր, համապարփակ և ռազմավարական գործընկերություն Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ:

Դի Մայոն իր պարտականությունները կստանձնի հունիսի 1-ից։ Նրա մանդատը ի սկզբանե սահմանված է 21 ամսով: