Լրահոս
Տարածաշրջան
10:00
06.06.22
323

ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար. ՌԴ ԱԳՆ

Նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիան շրջապատող երկրների օդային տարածք։ Այս մասին իտալական La7 հեռուստաալիքի Not Arena թոք շոուի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դուք խոսում եք ուղիներ բացելու, շփման հնարավորությունների մասին, բայց Սերբիան շրջապատող երկրները փակել են բնական օդային ուղին Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է մեկներ Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց օդային տարածքը»,- ասել է Զախարովան։