-
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Իրավական
Սկանդալային մեղադրանք և պահանջ՝ Մոսկվայից. ո՞ւմ և ինչո՞ւ է խնայում Փաշինյանը
19:0624.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26 -
Հասարակական
Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ
18:1124.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան
17:3324.06.26 -
Միջազգային
Իրանը հաղթահարեց ԱՄՆ-ի հետ պատերազմն ու պահպանեց իր բալիստիկ հրթիռները. ստորագրված հուշագիրը
17:1824.06.26 -
Հասարակական
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Մանուկյան
17:0624.06.26 -
Հասարակական
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
16:3624.06.26 -
Տնտեսական
Հայկական ապրանքը կանցնի՞ օվկիանոսը. Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը գոհ է արդյունքներից
16:1924.06.26 -
Հասարակական
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:0924.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Լռեցնելու փո՞րձ. Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:3024.06.26 -
Հասարակական
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
14:5024.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը
14:1124.06.26 -
Իրավական
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
14:0024.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:4624.06.26 -
Հասարակական
Մահացու շոգ է Եվրոպայում. ռեկորդային տապը հաղթահարելու միջոցներ են փնտրում մարդիկ
13:3124.06.26 -
Հասարակական
Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ
13:1424.06.26 -
Իրավական
Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան
12:5724.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություն. Չալաբյանին տարել են տնից, երբ բոլորը քնած են եղել
12:3024.06.26 -
Իրավական
Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
12:2124.06.26 -
Հասարակական
Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11:4624.06.26 -
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26 -
Մամուլի տեսություն
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
09:1523.06.26 -
Կրթություն և գիտություն
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
09:0023.06.26 -
Իրավական
«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ
23:3622.06.26 -
Հասարակական
Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
23:2122.06.26 -
Հասարակական
Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ
22:5422.06.26 -
Հասարակական
1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
22:4622.06.26 -
Հասարակական
Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար
22:3122.06.26 -
Հասարակական
Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ
22:1722.06.26 -
Հասարակական
Ի՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռ
22:0022.06.26 -
Հասարակական
Մահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտ
21:3622.06.26 -
Իրավական
Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը
21:2022.06.26 -
Քաղաքական
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը
21:1522.06.26 -
Հասարակական
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
21:0222.06.26 -
Քաղաքական
Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա
20:5422.06.26 -
Միջազգային
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ
20:2322.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը
20:1522.06.26 -
Հասարակական
Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից
19:3522.06.26 -
Իրավական
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
18:4522.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ Գյումրիից թռած օդանավը Մոսկվա չի հասել. արտակարգ վայրէջք՝ Դաղստանում
18:3022.06.26 -
Հասարակական
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան
18:2122.06.26 -
Տարածաշրջան
Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն
18:1522.06.26 -
Քաղաքական
Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան
18:0822.06.26 -
Տարածաշրջան
Հատուկ ռեպորտաժ՝ Իրանից. սենսացիոն կանխատեսում է անում իրանցի ապագայագետը
17:5322.06.26 -
Հասարակական
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են ութ քաղաքացու
17:1122.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարից նոր մանարամասներ են հայտնի դարձել. ո՞վ է եղել «Զիլի» ղեկին
17:0622.06.26 -
Հասարակական
«Թիմը» չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք․ մեդիափորձագետ
17:0022.06.26 -
Աշխարհ
Դրոնային թեժ հարձակումներ, շրջափակված քաղաք. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:4722.06.26 -
Հասարակական
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել. Ռուբեն Մուրադյան
16:2322.06.26
ԵՄ դիտորդական առաքելության, ԼՂ-ի և խոշտանգումների տեսանյութերի մասին. Տոյվո Կլաար․ «News.am»
«News.am»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
«-Արդյո՞ք հայտնի է, թե Հայաստանի տարածքում կոնկրետ որտեղ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։Առաքելության շրջանակում ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու։
-Այս պարամետրերը՝ ներառյալ կազմակերպչական և գործառնական կոնկրետ հարցերը, ներկայումս վերջնական տեսքի են բերվում հոկտեմբերի 14-ին Հայաստան գործուղված ԵՄ տեխնիկական աջակցության առաքելության կողմից իրականացվող աշխատանքի և խորհրդակցությունների շրջանակում։ Նախատեսվում է, որ ԵՄ դիտորդական ապագա առաքելությունը բաղկացած է լինելու 40 դիտորդից։ Նրանց հիմնական խնդիրն է լինելու ճանապարհային պարեկների օգնությամբ տեղում դիտարկել իրավիճակը Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում։ Նրանց դիտարկումների հիման վրա պարբերաբար զեկույցներ են ներկայացվելու Բրյուսելին։
-Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են Հայաստանի հետ սահմանի երկայնքով խախտել զինադադարը՝ փորձելով նաև պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Ինչպես շեշտել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար պատրվակ ստեղծել։ ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ գործառույթներ կամ լծակներ ունենալո՞ւ է նոր սրացումները կանխելու համար, ինչպիսին տեղի ունեցավ սեպտեմբերի կեսերին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու պատճառով։
-Ինչպես նշեցի, ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հստակ մանդատ ունի՝ տեղում անվտանգային ցանկացած զարգացման վերաբերյալ զեկուցել Բրյուսելի կենտրոնակայան։ Երկու երկրների ղեկավարության հետ քննարկումների հիման վրա ակնկալում ենք, որ կողմերը կհամագործակցեն ԵՄ դիտորդների հետ և կնպաստեն իրավիճակի կայունացմանը՝ այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով խաղաղության բանակցությունների և սահմանային հանձնաժողովների կենտրոնացված աշխատանքի համար։ Ակնկալիքն այն է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կօգնի կանխել հետագա ցանկացած սրացում։
-Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հնարավորությունը։ Պրահայի հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա։ Ադրբեջանի կողմից իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը մերժելն արդյո՞ք չի սահմանափակում առաքելության հնարավոր արդյունավետությունը։
Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել առաքելության հետ տեղում աշխատող համապատասխան դերակատարների հետ պարբերական շփումների միջոցով՝ անգամ առանց հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում առաքելության ֆիզիկակական ներկայության։
Իսկապես, Պրահայում հոկտեմբերի 6-ի կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը համաձայնել է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ վերջինը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում հաջորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերի 22-ին Եվրամիության փոխնախագահ և բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հասցեագրված պաշտոնական խնդրանքին։
-Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում ընկած են լինելու ՄԱԿ-ի կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ինքնիշխան տարածքները դեռևս դեօկուպացված չեն, և այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա։ Ի՞նչ հեռանկար ունի սահմանազատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքները դեռ օկուպացված են։
-Շաբաթներ առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը հստակ նշեց, որ ադրբեջանական ուժերը պետք է սահմանի իրենց կողմ դուրս բերվեն։ Թեև այդ սահմանը սահմանազատված չէ, բայց այն գոյություն ունի։ Հայկական ուժերը, որոնք երկկողմ սահմանի ադրբեջանական կողմում են, ևս պետք է հետ քաշվեն։
Այս ձևով լարվածության նվազեցումը, վստահաբար, դրական ազդեցություն կունենա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վրա։ Կարծում եմ՝ 2 բան է անհրաժեշտ՝ հարգել գոյություն ունեցող սահմանն ու լիարժեք ներգրավվել սահմանազատման բանակցություններում։ Հուսով ենք, որ սահմանային հանձնաժողովների՝ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպումը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների։
-Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամակաշրջանների քարտեզների մասին են հայտարարում, որոնք պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հիմքում դրվեն։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այս հարցում՝ ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը հավասարակշռված որոշումների հասնելու համար։
-Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հիմնական արդյունքներից է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, որով երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նրանք հաստատել են, որ սա է ընկած լինելու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում։ Եվրամիության կարծիքով՝ Ալմա-Աթայի՝ 1991թ.հռչակագիրը հստակ ասում է, որ անհրաժեշտ է հարգել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել վերջին պայմանավորվածությունների ժամանակ, խոսքը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանների մասին է։ Այլ գծի բացակայության պայմաններում կարևոր է, որ կողմերը սա առնվազն որպես մեկնարկային կետ ընդունեն բանակցություններում։
-Պրահայի հանդիպման հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների վերաբերյալ հիշատակում չկա։ Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության ապագայի հարցում, որոնք մշտապես Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքի տակ են։
-Բոլորս տեղյակ ենք՝ ինչպես է սկսվել հակամարտությունը, և մենք նաև տեղյակ ենք հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, և մենք խնդրի վերաբերյալ պարբերաբար մտքեր փոխանակում են Ադրբեջանի և Հայաստանի մեր զրուցակիցների հետ։
Ծայրաստիճան կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակի կայուն մնալ, վստահության միջավայր ստեղծվի, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա պատկերացնել իր խաղաղ ապագան, երկու կողմերի ակտիվ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գործնական լուծումներ գտնել և, ի վերջո, սկսվի հաշտության գործընթացը։
ԵՄ-ն՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, հստակ նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքները Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հիմնական բաղադրիչն են լինելու։
-Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի մաս կազմի։
-Մենք ծանոթ ենք Հայաստանի իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ վերջերս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղին վերաբերող հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից առանձին պետք է քննարկել։ Լսել ենք նաև այս հարցի շուրջ Բաքվից հնչած հայտարարությունները։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Բաքուն համապարփակ ռազմավարություն մշակի և Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։ Լուծումը, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բխում է թե՛ տեղի բնակչության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ միջազգային հանրության շահերից։
-Երևանից ու Բաքվից մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարություններ են հնչել։ Իրատեսական համարո՞ւմ եք այդ հեռանկարը։
-Մենք նույնպես ծանոթ ենք այս հայտարարություններին։ Կողմերը հրապարակայնորեն և բազմիցս մեկնաբանել են այն սկզբունքները, որոնք պետք է ներառվեն խաղաղության ապագա պայմանագրում։ Ոգևորված ենք Արտաքին գործերի նախարարների հանդիպումներից։ Մինչև տարեվերջ կհաջողվի հասնել այդ նպատակին, թե ոչ, կախված կլինի կողմերից։ Հստակ է, որ մենք աջակցում ենք գործընթացին և վստահ ենք, որ համաձայնագիրը վճռորոշ բաղադրիչ է լինելու հակամարտության համապարփակ հանգուցալուծման համար։
-Հայաստանյան սոցցաներում լայնորեն քննադատվեց Ձեր այն հայտարարությունը, որը վերաբերում էր այն տեսանյութերին, որոնք «պատկերում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է հետաքննվեն և իրական լինելու դեպքում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Ձեր հայտարարությունից հետո ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին խոշտանգելու մեկ այլ տեսանյութ հրապարակվեց։ Ինչպես հայտնի է, նրանք նույնպես սպանվել են գերության պայմաններում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին տեսանյութը։
-Բազմաթիվ զարհուրելի տեսանյութեր են հրապարակվել վերջին շաբաթներին, որոնք գերիների նկատմամբ անընդունելի բռնության տեսարաններ և մարդու իրավունքների խախտումներ են պատկերում։ Դրանք իսկությունը հաստատվելու դեպքում ռազմական հանցագործություններ կհամարվեն։
Ես հստակ հայտարարել եմ, որ անցյալի հանցագործությունները որևէ դեպքում չպետք է արդարացնեն բռնության կրկնությունը։ Սրանպետք է մեկընդմիշտ վերջ տրվի, և հանցագործությունների մեղավորները պետք է արդարադատության առջև կանգնեն։ Կարիք կա նաև ընդունել ու հետաքննել անցյալի հանցագործությունները՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացրել։
Մինչդեռ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները հստակ կդատապարտեն այս սարսափելի գործողությունները, կերաշխավորեն ամբողջական հետաքննությունների անցկացումն ու հանցագործների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նախնական քայլեր են ձեռնարկել բռնության մասին վերջին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ, և մենք ուշադիր կհետևենք այս գործընթացներին։
Միաժամանակ, կուզեի կրկնել կողմերին ուղղված մեր կոչն առ այն, որ անհրաժեշտ է անցյալի և վերջին բռնությունների հարցում արդարացի մոտեցում դրսևորել, բայց նաև լիազորությունների սահմանում անել ամեն ինչ նման աննկարագրելի գործողությունների կրկնությունից խուսափելու նպատակով։ Թշնամության և ատելության էջը պետք է մեկընդմիշտ շրջել՝ հանուն ապագա սերունդների շահերի»:
-
20:15
24.06.26
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
Կարդալ ավելին
-
20:01
24.06.26
Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ. Հասրաթյան
Կարդալ ավելին
-
17:33
24.06.26
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան
Կարդալ ավելին
-
16:01
24.06.26
Չալաբյանը սպասում էր այս սցենարը, իշխանությունը փորձում են գլխատել ընդդիմության շարքերը. Դավիթ Սարգսյան
Կարդալ ավելին