Լրահոս
Քաղաքական
18:21
21.01.26
117

Եկեք՝ ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովին

Img default alt hy

«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար  Սերգեյի Լավրովի հայտարարությանը:

Ըստ Միրզոյանի՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քրեական հետապնդում է իրականացվում, եթե այդ արտահայտությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են ՀՀ ինքնիշխանությունը:

«Եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, այդ մասին խոսք ասելը կամ մեկնաբանելը  կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն»,-նշեց Միրզոյանը: