Լրահոս
Քաղաքական
22:49
02.06.25
181

Եկեղեցուն չուլան անվանած վարչապետն՝ ադրբեջանական մամուլի աստղ. Ալիևն ու Փաշինյանը շփվում են Վոթսափո՞վ

 

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունը ոգևորությամբ է ընդունվում Ադրբեջանում։ Բաքվի քարոզչամեքենան հղում է անում Փաշինյանի՝ «սրբազաններին պատասխանատվության ենթարկելու» կոչերին՝ պնդելով, որ դրանք վկայում են, ինչպես իրենք են ձևակերպում, «Հայաստանում ավանդական արժեքների ճգնաժամի» մասին։ Ադրբեջանական մամուլը սա օգտագործում է թե՛ արտաքին լսարանի, թե՛ ներքին լսարանի համար՝ ցույց տալու, որ անգամ հայ ղեկավարությունն է դեմ Հայ Առաքելական եկեղեցուն՝ մի կառույցի, որը դարեր շարունակ եղել է ազգային դիմադրության և հավաքական ինքնության հիմքը։