-
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Իրավական
Սկանդալային մեղադրանք և պահանջ՝ Մոսկվայից. ո՞ւմ և ինչո՞ւ է խնայում Փաշինյանը
19:0624.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26 -
Հասարակական
Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ
18:1124.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան
17:3324.06.26 -
Միջազգային
Իրանը հաղթահարեց ԱՄՆ-ի հետ պատերազմն ու պահպանեց իր բալիստիկ հրթիռները. ստորագրված հուշագիրը
17:1824.06.26 -
Հասարակական
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Մանուկյան
17:0624.06.26 -
Հասարակական
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
16:3624.06.26 -
Տնտեսական
Հայկական ապրանքը կանցնի՞ օվկիանոսը. Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը գոհ է արդյունքներից
16:1924.06.26 -
Հասարակական
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:0924.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Լռեցնելու փո՞րձ. Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:3024.06.26 -
Հասարակական
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
14:5024.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը
14:1124.06.26 -
Իրավական
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
14:0024.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:4624.06.26 -
Հասարակական
Մահացու շոգ է Եվրոպայում. ռեկորդային տապը հաղթահարելու միջոցներ են փնտրում մարդիկ
13:3124.06.26 -
Հասարակական
Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ
13:1424.06.26 -
Իրավական
Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան
12:5724.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություն. Չալաբյանին տարել են տնից, երբ բոլորը քնած են եղել
12:3024.06.26 -
Իրավական
Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
12:2124.06.26 -
Հասարակական
Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11:4624.06.26 -
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26 -
Մամուլի տեսություն
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
09:1523.06.26 -
Կրթություն և գիտություն
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
09:0023.06.26 -
Իրավական
«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ
23:3622.06.26 -
Հասարակական
Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
23:2122.06.26 -
Հասարակական
Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ
22:5422.06.26 -
Հասարակական
1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
22:4622.06.26 -
Հասարակական
Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար
22:3122.06.26 -
Հասարակական
Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ
22:1722.06.26 -
Հասարակական
Ի՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռ
22:0022.06.26 -
Հասարակական
Մահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտ
21:3622.06.26 -
Իրավական
Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը
21:2022.06.26 -
Քաղաքական
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը
21:1522.06.26 -
Հասարակական
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
21:0222.06.26 -
Քաղաքական
Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա
20:5422.06.26 -
Միջազգային
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ
20:2322.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը
20:1522.06.26 -
Հասարակական
Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից
19:3522.06.26
Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը Վենսին
Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին․
Պարոն փոխնախագահ,
Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։
Այս ողջույնը հղում եմ ՀՀ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալ։
Օգտագործելով իր կոմունիստական նախորդներից ժառանգված, ժամանակով փորձված մեթոդները՝ Փաշինյանը հրահանգել է իր անվտանգության ապարատին հետևել ինձ, կեղծել ապացույցներ, հարցաքննել, զրպարտել և ազատազրկել։
Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է։ Ես ոչ բռնի ձևով, վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ոգով, խոսել եմ իշխանության համար անհարմար ճշմարտությունը Հայաստանի մեծ ու փոքր բոլոր ճանապարհներին։
Դրանով ես իրականացրել եմ մարդու իմ հիմնարար իրավունքը՝ իմ քրիստոնեական հավատն ու վկայությունը հրապարակային դաշտ բերելու, այն հույսով, որ ազգային ճգնաժամի այս պահին հայ ժողովուրդն ու պետությունը հավատարիմ կմնան իրենց պատմական քրիստոնեական ավանդույթին։
Ես միայնակ չեմ։ Փաշինյանի ռեժիմի կողմից նույն կերպ ազատազրկված են նաև ուրիշներ գրեթե նույն պատճառներով։ Նրանց մեջ կան իմ եղբայրները՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Բանտարկված է նաև Եկեղեցու աշխարհական բարերար Սամվել Կարապետյանը։ Նրան ոչ միայն ազատազրկել են, այլև պետության կողմից խորհրդային ոճով ազգայնացվել է նրա ընկերությունը։
Վարչապետ Փաշինյանի կողմից մեր բանտարկությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետական իշխանություն հաստատելու իր արշավի շրջանակներում է։ Խախտելով Սահմանադրությունն ու կրոնական ազատության բոլոր սկզբունքները՝ նա պահանջում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ամբողջ աշխարհի հայ եկեղեցու գլուխը, փոխարինվի իր ազդեցության տակ գտնվող որևէ անձով։
Պատճառը պարզ է․ Եկեղեցին պաշտպանում է մեր հոտը։ Մենք խոսում ենք Արցախի հայերի՝ իրենց տներ վերադարձի իրավունքի մասին այն բանից հետո, երբ երկու տարի առաջ նրանք ենթարկվեցին էթնիկ զտման Ադրբեջանի կողմից։ Մենք պահանջում ենք Ադրբեջանում պահվող մեր պատանդների վերադարձը։ Մենք խոսում ենք մեր հայրենիքը և նրա ինքնիշխանությունն Ադրբեջանին հանձնելու դեմ։
Դրա համար թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի կառավարությունը, Եկեղեցին որակել են որպես «խաղաղության խոչընդոտ»։
Բայց Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես անում է այն, ինչ արել է 1700 տարի շարունակ՝ պահպանում է հայ ազգը՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։ Այդ 1700 տարիների մեծ մասում Եկեղեցին եղել է միակ ազգային հաստատությունը, որը միավորել է հայերին։
Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը։ Գործադրվում են ջանքեր՝ Հայաստանը զրկելու իր քրիստոնեական ժառանգությունից և այն ինտեգրելու Թուրքիայի և Ադրբեջանի թյուրքական, իսլամական աշխարհին՝ որպես տնտեսական և ռազմական վասալ։
Դուք, պարոն փոխնախագահ, իրավացիորեն նախազգուշացրել եք Եվրամիությանը, որ այն քաղաքակրթական ինքնասպանություն է գործում՝ հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից և բացելով իր սահմանները նրանց առջև, ովքեր չեն կիսում Եվրոպայի հրեա-քրիստոնեական արժեքներից բխող արժեհամակարգը։
Սա հենց այն է, ինչ այսօր Հայաստանի մեջ ծրագրում և իրականացնում է ՀՀ վարչապետը։
Պատմության ընթացքին միշտ եղել են հայեր, անգամ եկեղեցականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք հաճախ դա արել են խաղաղության անվան տակ։
«Խաղաղություն, խաղաղություն են ասում, երբ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր Երեմիա մարգարեի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում։
Նախագահ Թրամփը մեծ ժամանակ և քաղաքական կապիտալ է ներդրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Սակայն չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինել, եթե հայ ազգը դադարի գոյություն ունենալուց։ Եթե Հայ Եկեղեցին հաջողությամբ չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ պակաս, քան հայ ազգի գոյությունը:
Գիտեմ, որ շուտով դուք կայցելեք Հայաստան և Ադրբեջան։ Դուք մեծապես կնպաստեք իսկապես պատմական և երկարատև խաղաղությանը, եթե՝
1. ապահովեք Երևանում և Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և
2. ստանաք երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150.000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար՝ նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։
Ձեր կարևոր առաքելությանը մեկնելիս խնդրում եմ հիշել Եսայի մարգարեի այն խոսքերը, որոնք մեր Տերը ընթերցեց Իր երկրային ծառայության սկզբում․
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև Նա ինձ օծել է՝ ավետարանելու աղքատներին, ինձ ուղարկել է՝ ազատություն քարոզելու գերիներին և տեսողություն՝ կույրերին, ազատ արձակելու ճնշվածներին» (Ղուկաս 4:18)։
Թող այս Հոգին առաջնորդի Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Ձեր շփումների ընթացքում։
Հարգանքով, սիրով և աղոթքով
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան
02.02.2026
-
23:45
24.06.26
Հրդեհ՝ Երևանի Վարդաշենի շենքերից մեկում․ տարհանվել է 12 քաղաքացի
Կարդալ ավելին
-
23:34
24.06.26
Ուժեղ քամու հետևանքով Մեծամորում ծառեր են տապшլվել
Կարդալ ավելին
-
22:33
24.06.26
Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ․ նրանց մոտ նկատվել է հազ և թուլություն
Կարդալ ավելին
-
22:26
24.06.26
Ակնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia Sorento»-ն
Կարդալ ավելին