Լրահոս
Սպորտ
12:47
10.10.22
133

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Img default alt hy

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդար»-ին:

Գոլառատ այդ խաղում տան տերերին` «Ռոստով»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առավելության հասնել 3:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ  Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, ինչպես նաև՝ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է: