Լրահոս
Քաղաքական
12:56
06.06.22
178

Էդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում

Img default alt hy

Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ»։