Լրահոս
Քաղաքական
14:00
09.02.23
65

«Էդ ո՞նց է՝ թշնամական Թուրքիայի հանդեպ կա արձագանք, Իրանի հանդեպ՝ զրո արձագանք». Թևանյան

Ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիա փրկարարներ ուղարկելու Կառավարության որոշումը խորհրդարանական ընդդիմությանը դրդում է մտածել, որ գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերություններն անգամ հայ-իրանական ու հայ-ռուսական հարաբերություններից է վեր դասում:

«Հայաստանի իշխանությունն արագ է միայն Թուրքիայի ողբերգություններին արձագանքելու ժամանակ»,- «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանի կարծիքն է:

Նա խորհրդարանում հիշեցրել է, որ այս ընթացքում ողբերգական դեպքեր են եղել Հայաստանի դաշնակից Ռուսաստանում, Իրանում, բայց Փաշինյանի կառավարությունը չի արձագանքել դրանց և օգնություն տրամադրելու պատրաստակամություն չի հայտնել: