Լրահոս
Աշխարհ
16:37
09.01.23
516

Ձկնորսները բռնել են բոլորովին թափանցիկ արարածի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

ԱՄՆ-ում ձկնորսները ջրից դուրս են բերել թափանցիկ արարածի, որը, չնայած արտաքին տեսքին,  անվնաս է մարդկանց համար, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է LADBible-ը։

Անսովոր որսի կադրերը սոցցանցերում հրապարակել են հենց իրենք՝ ձկնորսները։ Նրանցից մեկը բռնել է թափանցիկ արարածին, իսկ մնացածները հեռախոսով նկարել են ծովաբնակին։

«Ասեք ինձ, որ սա այլմոլորակային չէ», - լուսանկարը մակագրել է ձկնորսներից մեկը:

Գրառումն արագ տարածվել է համացանցում ՝ դառնալով վիրուսային: Որոշ մեկնաբաններ խորհուրդ են տվել ձկնորսներին բաց թողնել որսը և ձեռքով չդիպչել դրան, քննարկման մյուս մասնակիցները որոշել են, որ սա գիտությանն անհայտ կենդանի է։

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ ձկնորսները հայտնաբերել են ֆրոնիմա՝ խորջրյա արարած, որն ապրում է բոլոր օվկիանոսներում: Մարդկանց համար խեցգետնի այս տեսակն անվնաս է և սնվում է պլանկտոնով կամ այլ մանր ձկներով։



Probably just put it back. Credit: Figen/TwitterLook at this little guy. Cute right? Credit: Figen/Twitter