Լրահոս
Քաղաքական
22:37
04.06.22
232

Ձերբակալվել է Դիմադրության շարժման 13 մասնակից. տուժածներից 4-ը դեռ հիվանդանոցում են

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երեկվա բախումների ժամանակ տուժած 60 քաղաքացուց 50-ը դուրս են գրվել բժշկական կենտրոններից:

Ըստ առողջապահության նախարարության՝ տուժածներից 39-ը ոստիկան են: Ստացիոնար բուժում ստացողների վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Բախումներից հետո Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Դիմադրության շարժման 13 մասնակից ձերբակալվել է: