Լրահոս
Իրավական
18:51
29.05.25
265

Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը

Img default alt hy

Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: 

Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։