Լրահոս
Իրավական
15:00
15.05.25
243

Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. Հայկ Կոստանյան

Img default alt hy

Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա, նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։

Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից, և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,- գրել է Հայկ Կոստանյանը։