Լրահոս
Քաղաքական
15:40
05.12.24
404

Դուք փոխե՞լ եք ձեր հեռախոսը, կամ ջնջե՞լ եք պարունակությունը. հարց ՔՊ-ականին

Img default alt hy

Ես մեկնաբանելու եմ շատ կարճ, երկրորդը՝ խնդրում եմ որ դուք վերցնեք որպես ուղենիշ այն հայտարարությունները, որ եղել են խմբակցության ղեկավարի կողմից, խմբակցության քարտուղարի կողմից, Ազգային ժողովի նախագահի կողմից և ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանված է բոլոր հնարավոր միջոցներով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածից հետո ՔՊ-ական պատգամավորները փոխում են իրենց հեռախոսները, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց հեռախոսների պարունակությունը եւս կարող է հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին:

Հարցին՝ դուք փոխե՞լ եք ձեր հեռախոսը, կամ ջնջե՞լ եք պարունակությունը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց ծիծաղով:

«Եթե դուք հիմա ունեք այդ թեմային չվերաբերվող այլ հարցեր, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Եթե այլ հարցեր Եթե այլ հարցեր չունեք, ես պետք է ձեզ լքեմ»,-ասաց նա:

Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: