Լրահոս
Հասարակական
22:20
18.02.22
1 036

Դիվանագիտական սկանդալ .Վաղարշակ Հարությունյանը գոհ է ,որ իրեն ընդունել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը , այլ ոչ օրինակ հավաքարարը

Img default alt hy

ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը երկար ժամանակ, գրեթե մեկ տարի պայքարում էր դեսպանի պաշտոնի համար, այսօր հայտնվել է դիվանագիտական սկանդալի կիզակետում, գրում է «Irakanum.am»-ը։

«Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը կտրականապես դեմ է եղել Հարությունյանի նշանակմանը, ինչն էլ հանդիսացել է երկու մերժման հիմք, սակայն վերջին փորձի ժամանակ Փաշինյանը՝ որպես անձնական խնդրանք է ներկայացրել Հարությունյանին այդ պաշտոնում իր առաջարկը։ 

Այսօր ահա դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ա․Ռուդենկոին: Սա պետական մակարդակով անհարգալից վերաբերմունք է առաջինը Հայաստանի ղեկավարի ,ապա հենց Հարությունյանի նկատմամբ, սա դիվանագիտական չգրված օրենքներից է ,որը կիրառվում է այն երկրների կամ դեսպանների նկատմամբ ովքեր մեղմ ասած հարգանք չեն վայելում։

Այնուամենայնիվ հարկ է նշվել, որ Հարությունյանը բավականին ոգևորված է, որ իրեն ոչ թե դռնապահը, կամ գործավարուհին է ընդունել, այլ գոնե ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը։

Նշենք որ ըստ մեր դեսպանատան աղբյուրների՝  նա ևս մեկ խայտառակ որոշում է կայացրել՝ այն է Հայկական բանակի օրը, որը Հայաստանում նշվում է հունվարի 28-ին, նշել մոտ օրերիս, այսինքն գրեթե մեկ ամիս անց, դեսպանատան աշխատակիցները անգամ ծաղրանքով նշում են, որ տարվա բոլոր տոները միացրած ու միանգամից կարելի է նշել։

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին»: