Լրահոս
Հասարակական
15:15
31.05.25
571

Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում․ Տեր Ասողիկ

Img default alt hy

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․

«Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում։ 

Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր:

Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»։