Լրահոս
Քաղաքական
11:23
03.06.22
378

Դիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանը

Img default alt hy

«Past.am»-ը գրել է․

«Ընդդիմության մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ «Past.am»-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։ 

Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում»։