Լրահոս
Տարածաշրջան
20:00
09.02.23
108

Դիակներ հոտով են փնտրում. Թուրքիայում ու Սիրիայում զոհերի թիվը հասնում է 20 հազարի

Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհված հայերի թիվը հասել է 11-ի: Երկու հայ փլատակներում է մնացել Սիրիայում, 9-ը՝ Թուրքիայում:

Ընդհանուր զոհերի թիվը մոտենում է 20 հազարին: 3 օր անց էլ Թուրքիայում չեն դադարում հետցնցումները:

Տեղեկություններ կան Ադանայի և Մարաշի տարհանման մասին: Ու չնայած ավելի մեծ ավեր է երկրաշարժը գործել Թուրքիայում, ստացվող տեղեկություններով հումանիտար վիճակը առավել ճգնաժամային է Սիրիայում: Արևմուտքը չի օգնում Սիրիայի կառավարությանը: