Լրահոս
Սպորտ
15:47
24.10.22
117

Դեռ դժվար ճանապարհներ պետք է անցնենք. Արսեն Հարությունյան

Img default alt hy

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Արսեն Հարությունյանը իր հաղթանակը կապում է  իր, մարզիչների և թիմակիցների միասնական աշխատանքի հետ:

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար։ Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է։ Ոչ ոքի չեմ առանձնացնի. բոլորիս ջանքերով ես նվաճեցի մինչև 23 տարեկանների կրկնակի աշխարհի չեմպիոն կոչումը։ Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ուղղում եք սխալներս, որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։

Դեռ դժվար ճանապարհներ պետք է անցնենք՝ մեկս մյուսին օգնելով ու հավատալով։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Արսեն Հարությունյանը։