Լրահոս
Հայաստան
14:35
14.12.20
84

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում կհայտարարվի եռօրյա սուգ

Img default alt hy

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում  կհայտարարվի եռօրյա սուգ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասաց նաեւ, որ երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։

Ասաց նաեւ, որ շատ շուտով սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ «Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»,-ասաց նա: